ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Նիկոլը դառնում է հոգեբանական «հարմարություն»՝ միջակության և տկարության սիմվոլ

Նիկոլը դառնում է հոգեբանական «հարմարություն»՝ միջակության և տկարության սիմվոլ
22.10.2025 | 11:48

Նիկոլը պատահական երևույթ չէ, նա հետևանք է մի հասարակության, որը տարրականորեն հոգնել է պատասխանատվությունից։ Նիկոլը պարտության հոգեբանության նյութականացումն է։ Նրա կերպարը ծնվել է այն ներքին բարդույթից, որով ժողովուրդը չի համարձակվում սիրել ուժեղին, չի վստահում խելացիին և վատաբանում է գեղեցիկին։

Այդ հասարակությունը հոգեբանորեն ընտրում է իր նմանին՝ ոչ թե իր իդեալին։ Եվ այդ ընտրությունը հոգեբանական ինքնապաշտպանական ռեակցիա է։

Ավելի հեշտ է հավատալ մեկին, ով թուլությունն է արդարացնում, քան մեկին, ով պահանջում է վերելք։

Նիկոլի երևույթը հնարավոր դարձավ ոչ թե նրա քաղաքական հմայքի, այլ հասարակության ինքնաճանաչման ճգնաժամի պատճառով։ Այս երևույթը հստակ նկարագրված է սոցիոլոգիական մոդելներում՝ որպես մասսայական ինքնության փլուզում։

Ամբոխը չունի հիշողություն, նա ապրում է միայն պահին։ Նրա վարքը կառավարում են ոչ թե արժեքները, այլ հույզերը։ Նրա առաջնորդը դառնում է ոչ թե լավագույնը, այլ՝ ամենահասկանալի անարժեքը։ Ահա թե ինչու Նիկոլը դառնում է հոգեբանական «հարմարություն»՝ միջակության և տկարության սիմվոլ։

Ամբոխն ատում է ուժեղին, քանի որ ուժեղը նրան հիշեցնում է իր թուլությունը։

Ատում է խելացին, քանի որ խելացին նրան ստիպում է մտածել։

Ատում է գեղեցիկին, քանի որ գեղեցկությունը պահանջում է ներդաշնակություն, իսկ ինքը ապրում է ներքին քաոսում։ Ահա թե ինչու Նիկոլը սիրելի է․ նա չի խանգարում այդ քաոսին, այլ հարմարվում է նրան՝ ինչպես խավարին սովորած աչքը։

Նիկոլը դարձավ հոգեբանական արդարացում միջակության համար, և այս տեսանկյունից՝ նաև հոգևոր դեգրադացիայի սիմպտոմ։

Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը պետք է դիտարկել ոչ թե որպես անհատական պատմություն, այլ որպես հավաքական ենթագիտակցության մերկացում։

Նա պատճառ չէ, այլ հետևանք։

Նա հիվանդության ախտանիշ է, ոչ թե դրա պատճառը։

Եվ մինչ հայ հասարակությունը չհասկանա, որ սեփական փրկությունը սկսվում է ինքնաճանաչումից և ոչ թե կեղծ «հեղափոխություններից», Նիկոլի կերպարը կրկին ու կրկին կվերածնվի՝ այլ անունով, այլ դեմքով, բայց նույն արմատով։

Էսքան բան։

Երո ԱՍԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 137

Մեկնաբանություններ